ԱՄՆ Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա մեկ զոհ և ութ վիրավոր: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության տեղեկություններով, 30-ամյա տղամարդը՝ ենթադրաբար անպարկեշտ պահվածքի համար հեռացվել է հաստատությունից, ինչից հետո վերադարձել ու կրակ է բացել հաստատության ուղղությամբ: Կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Որոնողական աշխատանքները շարունակվում են: |