Ռուսաստանի Դաշնության կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է: Որպես Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրի համալիր սպասարկման վայր նշվել է՝ «Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս» եզրույթը: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, իրենց երկրի ԱԳՆ-ն այս հարցով բողոքի նոտա էր հղել ՌԴ-ին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության կայքի «Գնումներ» բաժնում օգտագործվել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը: |