ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ի դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
12:42, 11.09.2021 | mamul.am
4570 | 0

Առանց ԱՄՆ-ի՝ դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում, խոստովանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթեմբերգը՝ The New York Times-ի հետ զրույցում: Պաշտոնյայի խոսքով՝ եվրոպական դաշնակիցների համար դժվար կլիներ հասնել հավելյալ միջոցների տրամադրման և Աֆղանստանում զինվորական կոնտինգենտի ավելացման: «Բոլորս հասկանում էինք, որ դա բարդ որոշում է՝ հեռանալ՝ ռիսկի գնալով, որ «Թալիբան»-ը կվերադառնա կամ մնալ, ինչը կհանգեցներ նոր մարտերի և զոհերի»,- հավելել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլի կառավարության անկման անխուսափելիությունն ու թալիբների՝ իշխանության գալը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր