«Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանում ձեզ: Այն ժամանակ կիսո՞ւմ էիք նրա տեսակետը և հիմա ի՞նչ կարծիքի եք»,- դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Ջհանգիրյանն ասաց, որ չի պատրաստվում «խոհանոցը բացել». «Թե ես և գործադիր իշխանության այսօրվա ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, դա իմ ու իր անձնական խնդիրն է»,- նշեց նա: |