ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խոսել ենք սահմանային իրավիճակի, հայ ռազմագերիների ու ԼՂ հարցի մասին». Արարատ Միրզոյան
11:42, 14.09.2021 | mamul.am
4660 | 0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի այսօրվա հանդիպման արդյունքներով տեղի է ունեցել ասուլիս: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային՝ Արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո որդեգրած դիրքորոշման համար: «Խոսել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին, ինչպես նաև անդրադարձել ենք այդ օրերին թշնամու կողմից թույլ տրված հանցագործություններին: Խոսել ենք եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի կողմից դրույթների չկատարման մասին: Մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիներին և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին: Խոսել ենք նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ»:

Միրզոյանը հավելել է, որ մատնանշվել է ԼՂ խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր