Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասարակ ժողովուրդը մնացել է մեն մենակ՝ նորանոր դանդաղ մահվան տանող փաստերի առաջ։ Աննախադեպ գնաճ, գործազրկություն, դեպի հյուսիս, հարավ, արևելք ու արևմուտք ճանապարհների կոլապս։ Հարկերի և տուրքերի բարձրացում, անպաշտպանվածության աննախադեպ վիճակ, մարդու տոտալ արժեզրկում։ Նորանոր հակասահմանադրական որոշումներ։
Անցավ մեկ ամիս, ոչ մի ընդդիմադիր ինքնահռչակված խումբ, 176 մարդ-կուսակցություն այդպես էլ չանդրադարձան հոկտեմբերի մեկից աշխատողների վրա ապօրինի պարտավորություն դնելու փաստին։
Նրանց չհետաքրքրեցին նաև Երևանով մեկ ընթացող հողազավթումները և կանաչ տարածքների հաշվին լայնածավալ շինարարությունը։ Արդեն զավթում են քաղաքի կենտրոնական փողոցների հատվածները (վառ օրինակ Սարալանջից դեպի Տերյան փողոց իջնող ճանապարհի հալալ կեսի զավթված մասը)։ Դրսից թշնամին է կրծում երկիրը, ներսից էլ սրանք։
Պսևդոընդդիմադիրներին մինչ օրս միմիայն հետաքրքրում է իրենց, իրոք, մութ անցյալի պաշտպանությունը և սահմանադրությամբ հասնող պաշտոններին տիրանալը։ Հանրային շահի պաշտպանության որևէ դրսևորում նրանք այդպես էլ չդրսևորեցին։
Հ․Գ․ նկատեք, որ դավաճանի չիշխանությունից ես ոչ մի սպասելիք չունեմ, սկսած 2018-ից։ Մեր սպասելիքը ընդդիմությունից էր, որ գոնե կգլխավորեն պայքարը, բայց արի ու տես պայմանավորված խաղ են փաստացի խաղում նիկոլենց հետ»։