ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դատախազը հավաստիացրեց, որ իրենց նպատակը Չարչյանին անազատության մեջ պահելը չէ». Սամվել Սահակյան
17:12, 15.09.2021 | mamul.am
3827 | 0

Դատախազության մոտ հաջակցություն Արմեն Չարչյանի բողոքի ակցիա իրականացնող ԵՊՀ դասախոս, բժիշկ Սամվել Սահակյանը հանդիպել է գլխավոր դատախազի հետ: Դուրս գալով շենքից բժիշկը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ զրույց է ունեցել վերջինի հետ. «Ես ներկայացրեցի Ա. Չարչյանի հիվանդության վիճակը, փորձեցի հիմնավորել հիմա քաղաքացիական հիվանդանոցում նրա գտնվելու, բուժման և բուժման արդյունավետության հավանականության կարևորությունը...: Պարոն դատախազն ուշադիր լսեց, հարցեր տվեց և ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Չարչյանին պահել անազատության մեջ»,- ասաց բժիշկը՝ շարունակելով. «Դատախազն ասաց, որ կողմ է իմ դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք ներկայացնել: Դա ներկայացնելու դեպքում խոսք տվեց, որ ամեն ինչով մեզ կօգնի, իրենք ևս կմիջնորդեն հրատապ նիստ հրավիրելու հարցով, որտեղ, եթե մեր փաստաթղթերը համարեն հիմնավոր, նաև մեր խնդրանքի երկրորդ բաժինը կկատարվի»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց բողոքի ակցիան կշարունակեն Առողջապահության նախարարության մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր