ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Թուրքիայի հետ հարաբերությունների մասին կխոսեմ նաև Դուշանբեում». Փաշինյան
19:42, 15.09.2021 | mamul.am
3656 | 1

«Ստացել ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար մանդատ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե հաջորդիվ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, երկաթուղու և ճանապարհների գործարկման ուղղությամբ։

«Հաջորդ քայլը, երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն այդ խոսակցությունն սկսելու համար։ Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային։ Ես կարծում եմ, որ, օրինակ, խոսակցությունը տրամաբանորեն պիտի լինի նախ աշխատանքային, ապա, եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն և կարող են լինել նաև հրապարակային...: Ի միջի այոց, այսօր ես մեկնում եմ Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը, և այդ թեմային անդրադարձ պիտի կատարեմ նաև այդ ֆորմատում։ Ըստ էության, ասելիքը պիտի տեղավորվի այն շրջանակում, ինչն արդեն հասցրել եմ ասել հենց այս ամբիոնից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր