ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ոստիկանությունը 10 րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար
10:36, 16.09.2021 | mamul.am
3585 | 0

Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը: «Ձեր գործողությունն անօրինական է, տրամադրվում է 10 րոպե ժամանակ, այլապես ոստիկանական ուժերով կբացենք ճանապարհը»,- դիմելով հավաքվածներին՝ ասացին ոստիկանները: Բնակիչները նշեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ հավելելով. «Պահանջում ենք, որ պատասխանատուները գան ու մեզ լսեն»:

Հիշեցնենք՝ գեղամասարցիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ: «Մենք չենք ուզում միանալ Վարդենիսին»,- ասում են նրանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր