ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«2044 մահճակալից զբաղված է 1860-ը»․ Անահիտ Ավանեսյան
11:30, 16.09.2021 | mamul.am
2944 | 0

««Դելտա» շտամով պայմանավորված՝ ունենք մահացության և ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրինակ՝ երբ որ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա։ Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք շատ ավելի մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում»,- նշեց նախարարը։
«Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, վերակենդանացման բաժանմունքի 319 մահճակալներից զբաղված է 289-ը»,- հավելեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր