ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +4 °C ... +8 °C Վաղը`+12 °C
«Պատվաստման հակացուցում ունենալու դեպքում աշխատակիցը պարտադրված չի լինի 14 օրը մեկ թեստավորվել»․ նախարար
11:48, 16.09.2021
3059 | 1

Այսօր՝ Կառավարության նիստում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ԱՆ-ի կողմից 14 օրը մեկ թեստավորման պահանջը կորոնավիրուսի տարածման դեմ ևս մեկ ֆիլտր է։
«Կարող էինք սահամանել 3 կամ 5 օրը մեկ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի թիվ և խնդրում ենք, որ մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,- նշեց նա։
«Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և հակացուցում ունեցող քաղաքացիները։ Հակացուցման դեպքում պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք․ լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ»,- ասաց նա։
«Եթե, օրինակ, քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը հետազոտելուց հետո կտրամադրի տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավորված չի լինի անընդհատ թեստավորվել, երբ որ սրման ընթացքը կանցնի, նա կարող է հանգիստ պատվաստվել»,- հավելեց Ավանեսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր