ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիների պահվածքը կարծում եմ՝ դեմարկացիոն գործընթացի արագացման համար է արվում։ Բայց նրանց արարքը՝ հայ երեխաների հոգեբանության վրա բռնություն կիրառելը ևս մեկ անգամ փաստում է, որ ֆիզիկապես հեռու պիտի գնան մեր սահմաններից։ Բուֆերային գոտի պետք է որ լինի... Այդ մասին խոսել եմ ԱԺ-ում՝ ՄԻՊ զեկույցի ժամանակ... Ամեն ինչ պետք է արվի, որ ներկա և ապագա սահմանները գծանշելիս Հայաստանի շահը հաղթի ու մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն։ Ադրբեջանը երբևէ պատրաստ չի եղել երկխոսության ու պատրաստ չի լինելու։ Ադրբեջանցու հետ չենք կարող լինել, ինչպես եվրոպացու, ամերիկացու, մյուս քաղաքակիրթ ազգերի հետ, չենք կարող լինել կառուցողական... Ադրբեջանը գիտի միայն ուժի լեզուն։ Իսկ այ իրենց «ուժը» միշտ պատել է անզեն ծերերի ու երեխաների վրա... Հազարավոր օրինակներ կարելի է բերել վերջին տարիներից Թալիշից մինչև Հադրութ ու Սյունիք արդեն... Իմ սիրելի՛ պատանիներ, դուք տեսաք Ադրբեջանի դեմքը, որ կռիվ է տալիս մեր զինանշանի ու դրոշի հետ, որ անզավակ շան պես ձեզ փորձեց հոգեպես ճնշել։ Դուք Հայկի սերունդն եք, իրենք՝ չգիտեմ՝ ում... Ես վստահ եմ, որ իրենց ուզածի հակառակն է եղել...»: |