ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+9 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Դուռը բացեցին, էրեխեքին ասեցին՝ Карабах - это Азербайджан, понятно? ցավները տանեմ, ոչ ոք չասեց՝ այո՛»․ Ս․ Աղաջանյան
18:24, 18.09.2021
9603 | 2

«Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի ավտոբուսը։
«Մենք՝ երկու մարզիչով, իջանք, հարցուփորձ արեցին՝ էս ի՞նչ դրոշ ա, մենք էլ ասինք Ղարաբաղի դրոշն ա մեր ավտոբուսի վրա, հարցրին՝ ո՞ր Ղարաբաղի, դա Ադրբեջանն ա՞, ո՞ւմն ա Ղարաբաղը, ասեցինք՝ մերն ա, ասեցին՝ ո՞նց թե, ասեցինք՝ դե ով որտեղ ապրում ա, իրանն ա, էլի»,- երեկվա միջադեպի մանրամասները ներկայացնելիս ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը։
«Հետո դուռը բացեցին, մեր էրեխեքին ռուսերենով ասեցին՝ Карабах - это Азербайджан, понятно?։ Մեր էրեխեքից էլ ոչ մեկը չասեց՝ այո՛, ցավը տանեմ էրեխեքի»,- նշել է Սարգիս Աղաջանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր