ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+12 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Անկախությունը պետք է նշենք զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք»․ Արման Բաբաջանյան
00:00, 19.09.2021
1830 | 0

Ժ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատկանշական է, որ անկախության 30-ամյակը պատշաճ կերպով նշելու դեմ հանդես եկողները մեծապես այն պսևդոքաղաքական, գողական և բանդիտական խմբակների ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ հետևողականորեն հոշոտել են այն, ինչ Հայաստանը կարող էր դարձնել ու պահել անկախ և նրանք, ովքեր առնվազն վերջին ամիսներին անթաքույց խոսում էին Հայաստանի միութենական պետության մաս կազմելու հեռանկարի մասին:
Սրանց մուրազը մի բանի մասին է՝ բզկտել, մաշել, մաս-մաս անել, Ալիևի հետ միաժամանակ գործել, թեկուզ կիսանկախ, թեկուզ անկախությունը վերջնականապես կորցրած՝ ինչ գնով ուզում է լինի՝ միայն թե իրենց ու իրենց արտաքին տերերի առաջնորդությամբ զավթեն, նվաճեն, առնեն երկիրը, զրկեն երկրին երկիր դառնալու, երկիր մնալու վերջին հնարավորությունից նույնիսկ:
Անկախության տոնը պետք է նշենք, անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ու դրանով հավերժացած տղերքի հիշատակը պետք է պատշաճ կերպով ոգեկոչենք, թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ եղած, բայց մեր սրբազան հայրենիքի անկախության երրորդ տասնամյակը պիտի նշենք, իրականություն դարձած մեր նախնիների երազանքը չպետք է թույլ տանք նորից երազանք դարձնել, աշխարհին պիտի ցույց տանք, որ քաղաքական այս տմարդիները, այս ներքինիները ոչ մի աղերս, կապ չունեն մեր ժողովրդի մեծամասնության հետ, իրական ժողովրդի հետ...
Անկախությունը պետք է նշենք... զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր