ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+17 °C
«Արծվաշենի մասին լռում են, նշանակում է՝ փոխանակելու են»․ Կարեն Հեքիմյան
17:04, 19.09.2021
2846 | 1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանին ճանապարհ տալուց խոսում են:
Ճանապարհի դիմաց ստացած եկամուտներից խոսում են:
Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային ճանապարհի մասին խոսում են:
Որոտանի և անկլավների՝ իբր Ադրբեջանի պատկանելիության մասին խոսում են:
Խորհրդային քարտեզների մասին խոսում են:
Սրանք անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին են խոսում:
Միայն Արծվաշենի մասին չեն խոսում: Անտրամաբանական է, քանզի, եթե վերը նշված հանգամանքների մասին խոսում են, ապա Արծվաշենի մասին չէին կարող չխոսել: Ավելին՝ սրանք կարող էին Արծվաշենի վերադարձը ներկայացնել որպես իրենց քաղաքականության նվաճում:
Սակայն, սրանք Արծվաշենի մասին լռում են: Դա նշանակում է, որ սրանք, այնպես, ինչպես 29 տարի առաջ, Արծվաշենը փոխանակելու են: Եվ եթե 1992 թ Արծվաշենը փոխանակվել էր առանց իրավական փաստաթղթերի, ապա այժմ այն կփոխանակվի օրենքի տառին համապատասխան: Չկասկածեք: Սրանք ամեն ինչի ընդունակ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր