«Վստահ եմ, որ մեր երկիրը դուրս կգա այս իրավիճակից և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիք ունենք»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Դավթյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, թե արդյոք այն անվտանգ է ՀՀ քաղաքացիների համար, կամ ՀՀ-ին է պատկանում, թե ոչ։ «ԱԱԾ-ն այդ ճանապարհի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ԳՇ-ն մեկնաբանություն չունի»,- նշեց նա: Հարցին, թե ինչ կերպ է ի վերջո պատկերացնում անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց․ «Անվտանգության վերաբերյալ կարող եմ դասախոսություն կարդալ․․․ Հարցին իմ մասով պատասխանեցի, ի՞նչ եք ուզում ինձնից»։ |