Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ. Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։ Ացախի ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ Վ. Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ. Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։ Ծառայությունը հայտնում է, որ ժամը 15։40-ին Կ. Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ. Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ |