ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+14 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+13 °C
«Ոստիկանությունում Արթուրին հարցրել են՝ ո՞ւմ է եղել ուղղված հայհոյանքը. պատասխանել է՝ Ալեն Դելոնին». Կոնստանտին Տեր-Նակալյան
17:54, 22.09.2021
4722 | 2

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ տան մոտից ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին. «Որպեսզի հերթով նույն բանը չպատասխանեմ, միանգամից ստեղ գրեմ.
Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր