ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +19 °C Վաղը`+17 °C
«Անվտանգության ոլորտում իշխանության վարած քաղաքականությունը հուշում է, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է շարժվում». Տ. Աբրահամյան
22:42, 22.09.2021
1521 | 0

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Սահմանային անվտանգության մասին շատ է խոսվում, սակայն պետք է հասկանալ, որ նոր իրադրությունը պահանջում է սահմանային հարցերի շուրջ ավանդական մոտեցումներն արմատական փոփոխությունների ենթարկել։

Անվտանգության ոլորտում իշխանության վարած քաղաքականությունը հուշում է, որ Հայաստանը ոչ միայն դանդաղում է, այլ սխալ ուղղությամբ է շարժվում։

Այս պայմաններում ինչքան գումար էլ դրվի, ինչ քայլեր էլ իրականացվի, արդյունքը բավարար չի լինելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր