ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կապիտուլյանտի ելույթը ցույց տվեց, որ նա սպանել է նաև երկրի ապագան»․ Արտակ Զաքարյան
12:18, 25.09.2021 | mamul.am
3231 | 3

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խոսող աշխարհի միակ կապիտուլյանտի (Նիկոլի) ելույթը կրկին ցույց տվեց, որ նա սպանել է նաև երկրի ապագան։
Այլևս անիմաստ է սրանց բան ասել, ընդամենը մի մեջբերում Խորենացուց.
«...Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր