ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև անհասկանալի է՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը․ հայտարարություն
13:24, 25.09.2021 | mamul.am
3679 | 0

«Ֆիզգորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել. «Նախորդ ուրբաթ օրը «ՖիզԳորոդոկում» պատգամավորների, քաղաքապետարանի տեսչական մարմնի, «ԳազՊրոմի» ներկայացուցչի այցից հետո մեզ հստակ տեղեկացրին, որ
- «Ռատկո» ՍՊԸ-ն թույլ է տվել շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում` ցանկապատից ներս թողնելով գազատար խողովակը
- Ծանր շինտեխնիկան աշխատում է գազատար խողովակի հարևանությամբ, ինչը վտանգի աղբյուր կարող է հանդիսանալ բնակիչների համար
- «Ռատկո» ՍՊԸ-ն պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում լուծում տալ այս հարցին, հակառակ դեպքում «ԳազՊրոմը» կդիմի ոստիկանություն` աշխատանքների հնարավոր կասեցման պահանջով:
Հաշվի առնելով այս ընթացքում եղած ոչ աշխատանքային օրերը` նշված ժամկետը լրանում էր երեկ:
Ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ եռօրյա ժամկետը վերաբերում է «ԳազՊրոմ» դիմում ներկայացնելուն և ոչ` խնդիրը լուծելուն:
Այսօր մեզ տեղեկացրին, որ «Ռատկո» ՍՊԸ-ն և «ԳազՊրոմը» պայմանավորվածություն են ձեռք բերել` խնդիրը լուծել` առանց որոշակի ժամկետներ նշելու:
Փաստացի արձանագրում ենք, որ բնակիչների համար ՎՏԱՆԳ հանդիսացող խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև անհասկանալի է, թե ինչպիսի պայմանավորվածության մասին է խոսքը և ինչ ժամկետների:
Իսկ ինչի համար էր պաշտոնական հանձնախմբի այցը, ինչի համար էին հավաստիացումները, որ եռօրյա ժամկետում պիտի պարտավորվեին լուծել խնդիրը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր