ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը
14:06, 26.09.2021
1331 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Կոմիտասն իր ղեկավարած երգչախմբով համերգ տվեց Երևանում 1908-ի փետրվարի 22-ին Ջանփոլադյանի (ընդունված էր ասել նաև Կլուբի) թատրոնում, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Սպայի տուն (քանդվել է 2005-ին): Համերգին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է մեծ երգահանի կողմից մշակված ժողովրդական երգեր:
Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում»:

Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է:

Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը
Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր