ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները». Ժաննա Անդրեասյան
20:48, 26.09.2021 | mamul.am
4026 | 0

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան՝ երեխաները։ Դպրոցին տրվում է նոր սարքավորում կամ տեխնոլոգիա և այն պահվում է փակի տակ, որպեսզի չփչանա։ Ավելին, նման վարվելակերպը երբեմն կարող է մատնացույց արվել՝ որպես օրինակելի, թե ինչ խնամքով են պահում։ Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք, որով երեխաների սովորելն ավելի արդյունավետ ու հետաքրքիր է։ Իսկ դրանք խնամքով օգտագործել պիտի սովորեն նաև երեխաները։ Ու նաև սա է դպրոցի խնդիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր