ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կա՛մ մենք լայքեր հավաքելու համար կեղծ ներողություններ ենք խնդրում, կա՛մ էլ չենք հասկանում ներողության իմաստը». Կ. Հեքիմյան
17:00, 27.09.2021 | mamul.am
2159 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը ներողություն են խնդրում պատերազմում զոհված զինվորներից: Այսքանը: Ներողությունից հետո որևէ գործողություն չի իրականացվում: Տրամաբանությունն ասում է, որ ներողություն խնդրող անձը պետք է գոնե շտկի այն սխալն ինչի համար ներողություն է խնդրում: Հակառակ դեպքում, ներողությունն անիմաստ է դառնում:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ներողություն ենք խնդրում, սակայն գնում ենք ընտրությունների և ընտրում մեկին, ում պատճառով ներողություն ենք խնդրում:
Շարունակում ենք բացարձակ պասիվություն և անտարբերություն ցուցաբերել այն երևույթի հանդեպ, որի համար շարունակական ներողություն ենք խնդրում:
Փաստորեն, կամ մենք, լայքեր հավաքելու համար, կեղծ ներողություններ ենք խնդրում, կամ էլ չենք հասկանում ներողության իմաստը:
Հ Գ. Ասածս վերաբերվում է ՀՀ քաղաքացիների և համայն հայության զգալի հատվածին (մեծամասնությանը)»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր