ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շարունակելու ցանկություն չունեմ», «մեծ-մեծ չխոսե՛ք». բանավեճ՝ Ղազինյանի ու Քոչարյանի միջև
13:42, 28.09.2021 | mamul.am
3850 | 0

ՔՊ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկած օրակարգը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ կհեռանան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից: «Օրակարգն ինձ համար սպառված է, շարունակելու որևէ ցանկություն չունեմ»,- շարունակեց Արթուր Ղազինյանը՝ լքելով նիստը:

«Մեծ-մեծ էլ չխոսեք»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ հանձնաժողովի նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել էր. «Չհերքվեց, որ ՌԴ-ն հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել, երբ ունեինք դեռ 356 զոհ, այսօր ունենք 3900-ին մոտ: Զոհերի հարազատներն իրավունք ունեն իմանալ՝ ի՞նչ հանգամանքներում է պատերազմը չկանգնեցնելու որոշում կայացվել: Առաջարկում եմ հարցը ներառել օրակարգում»:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր