ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վրաստանը չի ցանկանում ՀՀ-ից էլեկտրաէներգիա գնել՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ»․ Արա Մարջանյան
23:54, 13.10.2021 | mamul.am
3119 | 0

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը «Ֆակտոր»-ի եթերում պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբեմն ՀՀ-ն ստիպված է լինում ներկրել էլեկտրաէներգիա։

«Ստացվում է պարզ տրամաբանությամբ․ երբ Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիան լինում է ավելի էժան, քան Հրազդանի 5-րդ բլոկում արտադրված էլեկտրաէներգիան, մենք ներկրում ենք Վրաստանից։ Բայց այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք իրականում կարող ենք վաճառե՛լ էլեկտրաէներգիա Վրաստանին, մոտավորապես 10 անգամ ավելի, քան գնում ենք Վրաստանից։ Պրոբլեմը այն է, որ Վրաստանն այնքան էլ մեծ պատրաստակամությամբ չի գնում դրան, որովհետև Վրաստանի էներգետիկ ոլորտը և որոշակի քաղաքական ասպարեզներ գտնվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման տակ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վրաստանը չի ցանկանում ՀՀ-ից էլեկտրաէներգիա գնել՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ»․ Արա Մարջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր