ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
10:36, 15.10.2021
1620 | 0

Արցախի կառավարությունը հայտնում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են 2020թ-ի պատերազմի հետևանքով տուժած բնակչության կորուստների, կարիքների, ընկալումների և դիմակայության վերականգնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
Ուսումնասիրվել են Արցախում և ՀՀ-ում գտնվող 20 հազար 297 արցախցի ընտանիքների առաջնային կարիքներն ու կորուստները, մարդկային կապիտալն ու առկա ռեսուրսները, ապագայի պլաններն ու մտադրությունները, ինչպես նաև հանրային բազմաբնույթ ծառայություններից օգտվելու մատչելիությունը:
Հանդիպման ընթացքում նախագահը հանձնարարել է գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված ընտանիքների հետ աշխատանքներ սկսել նորանշանակ սոցիալական աշխատողների ընդգրկմամբ՝ պարզելու տնտեսական ակտիվացման համար նրանց ցանկությունները, կարիքներն ու հնարավորությունները, և, ըստ այդմ, 2022թ-ի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ծրագրեր ու միջոցներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր