ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-3 °C, -3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք իմ ու Արմեն Գևորգյանի նկատմամբ». Էրիկ Ալեքսանյան
12:30, 15.10.2021
1950 | 0

«Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խոսեց դավավոր Աննա Դանիբեկյանի մասին, մասնավորապես, նրա մասնակցությամբ դատական վերջին նիստերի մասին:

«Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ, մասնակցեր ԵԽԽՎ-ին, Աննա Դանիբեկյանը չթույլատրեց: Գործուղման հետ կապված ԱԺ-ն փոխանցել էր որոշակի գումար, բայց քանի որ չստացվեց, տրամաբանական է, որ պետք է գումարը վերադարձվեր, այսինքն՝ գույքի արգելանքը պետք է վերացվեր ու գումարը հետ վերադարձվեր, բայց միջնորդությունը մերժվեց: Ընդհանուր առմամբ, պետք է գնահատենք տիկին Դանիբեկյանի վարքագիծը: Նա ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցնի պետությանը: Երկրորդ, նա չի թույլատրում, որպեսզի պետական միջոցը վերադառնա բյուջե: Ինչ վերաբերում է անձնական վերաբերմունքին, Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք իմ ու Արմեն Գևորգյանի նկատմամբ, միգուցե շատ սիրելուց է, չեմ կարող ասել»,- ասաց նա:

«Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից». քննարկում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր