ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+9 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Ինչո՞ւ որոշ պաշտոնյաներ կարող են առանց թեստի պատասխանի կամ պատվաստվելու գնալ աշխատանքի, իսկ ուսուցիչը՝ ոչ»․ լրագրողը՝ նախարարին
20:06, 16.10.2021
5639 | 2

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով հարցին, թե ինչու որոշ պաշտոնյաներ կարող են գնալ աշխատանքի առանց թեստի պատասխանի կամ պատվաստվելու՝ իսկ, օրինակ, ուսուցիչը՝ ոչ, ասաց․ «Արդարադատության նախարարությունը մեկնաբանել է, բայց նշեմ․ եթե պետական մարմիններում պատվաստման ցուցանիշը չլիներ 80 տոկոսից բարձր, գուցե ինչ-որ մտահոգվելու կարիք լիներ, բայց արդեն իսկ պետական ապարատը պատվաստվել է, այսինքն՝ այստեղ որևէ խտրականության հարց չկա»։

«Ինչո՞ւ որոշ պաշտոնյաներ կարող են առանց թեստի պատասխանի կամ պատվաստվելու գնալ աշխատանքի, իսկ ուսուցիչը՝ ոչ»․ լրագրողը՝ նախարարին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր