ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+18 °C
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում. ԱԻՆ
12:54, 17.10.2021
2028 | 0

Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առող¬ջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր