ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ». Տաթևիկ Հայրապետյան
12:24, 20.10.2021
4470 | 2

«Իմ քայլի» նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա: Հիշեցնեմ, որ այս ամենն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը շատ մոտ գտնվող տարածքում: Սեպտեմբեր ամսին ևս թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություն էր տեղի ունեցել Բերձորի տարածքում:

Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների պակաս տարածաշրջանում չկա, ավելի քան հինգ տասնյակ զորավարժություն է անցկացվել վերջին 10 ամիսների ընթացքում: Իմ համոզմամբ՝ Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է: Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը, իհարկե, նաև՝ նախատեսելով ուժի կիրառում՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Սա է իրենց առաջարկած «խաղաղությունը»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր