ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+7 °C
«Ռոմանոս Պետրոսյանի ու Գնել Սանոսյանի ախորժակը արգելավայրերին է հասել». Նարինե Կիրակոսյան
10:00, 21.10.2021
2087 | 0

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարների «թեթև ձեռքով» առաջին անգամ թույլատրվել է բնության հատուկ պահպանվող տարածքների բնակիչներին՝ մոտակայքից փայտ պաշարել։ Դա նշանակում է, որ արգելոց, արգելավայր, ազգային պարկերից կարելի է փայտ հանել, ինչը որ հատուկ պահպանվող տարածքների կանոնակարգով, կախված պահպանման ռեժիմի խստությունից, մի շարք օրենքների խախտում է։
Ավելի ստույգ․ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։ Ցանկում նշված 8 մարզեր․ Լոռի, Տավուշ, Կոտայք, Սյունիք, Արագածոտն, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ»:

«Ռոմանոս Պետրոսյանի ու Գնել Սանոսյանի ախորժակը արգելավայրերին է հասել». Նարինե Կիրակոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր