ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կարճել քրեական գործերը. ՀՔԾ-ն՝ նոր խնդրի առջև. «Ժողովուրդ»
09:12, 22.10.2021 | mamul.am
4592 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, և վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ և առաջարկ արել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն:

Վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատել է այս տեղեկությունը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ. մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով քննիչները կանչում են նրանց՝ առաջարկելով կարճել, ինչին էլ դեմ են լինում մարդիկ՝ պահանջելով արդարացում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր