ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-4 °C, -4 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելը կնշանակի, որ դաշինքը պատրաստ է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ». Ալեքսեյ Պուշկով
10:48, 22.10.2021
2544 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, օրեր առաջ խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, ասել էր, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին. «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»:

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ծայրահեղ վտանգավոր քայլ կլինի և կունենա հետևանքներ»: «ՆԱՏՕ-ն գիտի Ուկրաինայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- ասել էր պաշտոնյան:

Թեման այսօր շարունակել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը կրկին հայտարարել է, որ դաշինքը ձգտում է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման. դժվար է հավատալ. չափից շատ են եղել նման հայտարարությունները և չափից շատ գործողություններ են կատարվել հարաբերությունները ոչնչացնելու համար: Բայց դրանք կարող են ավելի վատթարանալ և նույնիսկ աղետալի դառնալ, եթե դաշինքը գնա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման ուղով: Դաշինքում պետք է հասկանան՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելը կնշանակի, որ դաշինքը պատրաստ է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ», փոխանցում է Взгляд-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր