ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«ՄԻՊ-ը դարձել է այլընտրանքային տեղեկատվության աղբյուր»․ Սուրեն Սուրենյանց
03:12, 23.10.2021 | mamul.am
2807 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻՊ-ՊՆ հեռակա բանավեճի բովանդակությանը միջամտել չեմ ցանկանում։ Այլ արձանագրում եմ ցանկանում անել` պատերազմից հետո պաշտոնական հաղորդագրություններին, հատկապես` ՊՆ-ի, հասարակությունը չի հավատում։ Եվ այս հարցում ՄԻՊ-ը կամ հասարակությունը որևէ մեղք չունեն։ 44-օր շարունակ պետական մակարդակով հասարակությունը մանիպուլացվել է` գլխավոր մանիպուլյատորի կարգավիճակում տեսնելով զինվորական համազգեստով մեկին։ Այս համատեքստում ՄԻՊ-ը դարձել է այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, որն արժանահավատության ավելի մեծ բաղադրիչ ունի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր