Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտնում է. «60 կգ քաշային հայ մարզուհին հաղթելով բոլոր մրցակիցներին դուրս էր եկել եզրափակիչ և միայն եզրափակչում զիջելով ռուս մրցակցին, արժանացել է արծաթե պարգևի։ Սա մեր մարզուհու համար արդեն մեկ քայլով առաջընթաց է։ Հարություն Նազարյանի սանը Եվրոպայի նախորդ առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ»: |