ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է». Արտակ Զաքարյան
15:30, 26.10.2021
3979 | 8

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Չեմ հասկանում, Ազգային Ժողովի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներ կա՞յին, թե՞ ոչ։ Դահլիճում գտնվող ամբողջ ընդդիմությունը պետք է կանգներ Գեղամ Մանուկյանի կողքին, ու թող որևէ անվտանգության աշխատակից, փորձեր որևէ պատգամավորի ձեռքեր ոլորեր...
Նույնիսկ սուլթան Համիդի մեջլիսում, Կեսարի սենատում, Սադամ Հուսեյնի ու Կադաֆիի ժամանակներում որևէ պատգամավորի չէին կարող դահլիճում, ամբողջ աշխահի առջև, ձեռքերը ոլորել ու ամբիոնից հեռացնել ինչ-որ անվտանգության սերժանտներ։
Սա խայտառակություն է, սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր