ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
0 °C, -12 °C ... 0 °C Վաղը`-2 °C
Անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրին ամբիոնից
13:18, 26.10.2021
4991 | 4

«Արցախը ուրացողը դավաճան է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց անջատել Մանուկյանի խոսափողը. «Զբաղեցրե՛ք Ձեր տեղը.... Խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից»,- ասաց փոխխոսնակը:

Հայտարարվեց ընդմիջում:

Տեղեկացնենք, որ Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը: Նա նշել էր, որ սրիկայություն է վարկաբեկել հիմնադրամը:

ՀԻշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության նախաձեռնած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ընդդիմության հեղինակած նախագիծը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր