ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+7 °C
«Այո, ժողովուրդը պետք է ուտեր կարտոֆիլ, որ շատերը կիպրոսներում օֆշորներ ունենային»․ Վահագն Ալեքսանյան
14:54, 27.10.2021
2615 | 3

«Միսը թանկ է, կարտոֆիլ կերեք» արտահայտությունը չի ծնվել հենց Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հարցազրույցներում, այլ եղել է իշխանության քաղաքական գիծ։ Այո, ժողովուրդը պետք է ուտեր կարտոֆիլ, որ շատերը կիպրոսներում օֆշորներ ունենային»,- ԱԺ ամբիոնից անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ելույթին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Արտահայտությունը, որը վերագրեցիք մեզ, տիկին Վարդանյան, երկնվել, ձուլվել է այս երկու շատ հարգելի անձանց ձեռամբ»,-ասաց պատգամավորը ցուցադրելով ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի լուսանկարները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր