ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վե՛րջ տվեք լացուկոծին․ Ապրիլյանից հետո բոլորդ էլ գիտեիք, որ ցանկացած պահի պատերազմ կարող է սկսվել»․ Վ․ Աթանեսյան
22:29, 03.11.2021 | mamul.am
4860 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Հայկական ներքաղաքական կլոունադայի դիմակավորված և անդիմակ դերակատարներին. վերջ տվեք պաթետիկային և լացուկոծին: Ապրիլյան քառօրյայից հետո բոլորդ էլ գիտեիք, որ ցանկացած պահի պատերազմ կարող է սկսվել, ելքն էլ ողբերգական է լինելու և փարիսեցիաբար լռում էիք: Միակը, ով ժողովրդին և իշխանությանը սթափության կոչ և հորդոր էր անում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Եվ բոլորով այնպես արեցիք, որ ՀԱԿ-ը 2017-ին Ազգային ժողովում ներկայացված չլինի: Նույնը՝ վերջին ընտրությունների քարոզարշավին, բոլորդ դեմ էիք ողջախոհությանը, պրագմատիզմին և պետական արժանապատվությանը: Այնպես որ՝ «որոճիր քո բաժին խոտը, մինչև կբացվի առավոտը»՝ ձեր մասին է ասված»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր