ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է
11:48, 12.11.2021 | mamul.am
8553 | 0

Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են։

Իսրայելցի զույգը Ստամբուլում է եղել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակի պատուհանից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել են նաև նախագահ Էրդողանի տունը, ինչի մասին խոսել են միմյանց հետ։ Աշտարակի ծառայակիցներից մեկը լսել է նրանց զրույցը և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։

Հայտնի է, որ իսրայելցի ամուսինները ձերբակալվել և տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, գրում է Ermenihaber-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր