ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վիվա-ՄՏՍ-ի կասկածելի գործարքները հետաքննում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը
13:36, 18.11.2021 | mamul.am
6861 | 1

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վիվա-ՄՏՍ ընկերությունը ֆինանսական կասկածելի գործարքներ է կատարել, որը գրավել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ուշադրությունը և սկսվել են հետաքննման գործողություններ։ Այսօր, Կառավարության նիստից հետո, լրագրողները Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործարքի մասին է խոսքը։ «Տեղեկություններ կան մամուլում, որ Հայաստանի Վիվա-ՄՏՍ-ի մասնաճյուղի գործունեության որոշ դրվագներ հետաքրքրել են ԱՄՆ Արդարադատության նախարարությանը՝ ինչ-որ կասկածելի փոխանցումներ, և այլն, տեղյա՞կ եք»: Նախարարը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունները։
Նշենք, որ, տեղեկությունների հաստատման դեպքում, Վիվա-ՄՏՍ ընկերությանը սպառնում են խոշոր տուգանքներ կամ պատժամիջոցներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր