ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է տեքստում:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 նոյեմբեր, 1992թ., քաղաք Գյումրի
Կրթություն
• 2009թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
• 2009-2012թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
• 2012 -2015թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:
Աշտանքային գործունեություն
• 2011-2012թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
• 2013-2014թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
• 2013-2015թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
• 2016-2018թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
• 16.10.2018թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ
Այլ տվյալներ
• Զինապարտությունը՝ զինապարտ:
Կուսակցական պատկանելություն
• Անկուսակցական
Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու որդի։