ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ազգ, ճանաչիր ***ի տղուն»․ Վարդան Ղուկասյան
11:18, 19.05.2024 | mamul.am
15791 | 0

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած միջադեպին։ «Ազգ, ճանաչիր ***ի տղուն։ Ես որ մեկին ասում եմ ***ի տղա, պատահական չեմ ասում։ Էսի էն *****ի հետ թուրքական կուսակցություն էր ուզում բացել ՀՀ-ում»,- ցույց տալով Ռոման Նազարյանի ու Նատալիա Ալեքսանյանի լուսանկարներն՝ ասել է Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը հայտնել էր, որ, Երևանում թուրքական կուսակցության համագումարը խափանելու համար, ձերբակալվել է բլոգեր Արթուր Չախոյանը։ «Խուլ ու համրերի կենտրոնում նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալիա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առևտրական Տաթևիկն է։ Սույն տիկինը ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մհեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- նշել էր Խաչատրյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր