Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ- Ջերմուկի և Սիսիանի հատվածում նոյեմբերի 16-ին Ադրբեջանը մեր դեմ ծավալած ագրեսիայի արդյունքում գերեվարում է 30-ից ավել զինծառայող։
ԱՀ - Մարտունու Աշան գյուղի իր դաշտից նոյեմբերի 22-ին ադրբեջանական զինծառայողներն առևանգում ու գերեվարում են 2000թ. ծնված Միհրան Մուսայելյանին։
Այսօր` Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Միհրան Մուսայելյանին և գերեվարված զինծառայողներից Արեն Արամյանին հետ է վերադարձրել (մյուս տղաների ճակատագիրը մնում է անհայտ)։
Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը վստահաբար ինչ-որ բան է կորզելու։ Եվ այսպես լինելու է միշտ...
Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»: