ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
-4 °C, -7 °C ... -1 °C Վաղը`-2 °C
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
14:06, 27.11.2021
1407 | 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրոդատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ Եվրոդատարանում Հայաստանի ներկայացուցիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր