«Ազատագրական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկրորդ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, երրորդ՝ կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին՝ միավորվել այս երկու պահանջի ներքո»,- Հրապարակում ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Նա առաջարկեց վաղը՝ ժամը 12:00-ին ուխտագնացություն կատարել դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն համախմբման: |