ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
0 °C, -12 °C ... 0 °C Վաղը`-2 °C
Սաակաշվիլիի մոտ բռնության հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշվել
12:12, 29.11.2021
2212 | 1

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկների խորհուրդը հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշել։ Այս մասին Vesti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է «Էմպաթիա» կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Սահակաշվիլիի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջացել է բանտում գտնվելու, ինչպես նաև բռնության փաստերի պատճառով։ Բացի այդ, նա ունի նյարդաբանական ախտանիշներ, կա նաև Վերնիկեի էնցեֆալոպաթիա, ինչը նախկին նախագահի հացադուլի հետևանքն է։
Մարիամ Ջիշկարիանիի խոսքով՝ Միխայիլ Սահակաշվիլին ստացիոնար բազմամասնագիտական ​​վերականգնողական բուժման կարիք ունի։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր