ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
0 °C, -11 °C ... 0 °C Վաղը`-5 °C
Հուժկու փոթորիկը Թուրքիայում 5 մարդու կյանք է խլել. կան տասնյակ վիրավորներ
00:00, 30.11.2021
5626 | 0

Թուրքիայի մի շարք նահանգներում, հատկապես Էգեյան և Մարմարա ծովերի շրջանում, ուժգին փոթորիկ է տեղի ունեցել, առնվազն 5 մարդ Է զոհվել: Այդ մասին հայտնել է թուրքական Hürriyet պարբերականը: Ստամբուլում ուժգին քամին 4 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ մեկ օտարերկրացու, Զոնգուլդակի նահանգում զոհվել է 1 մարդ: 38 մարդ վնասվածքներ է ստացել: Փոթորիկը մեծ վնաս է հասցրել մեծ Ստամբուլի շրջանին, այնտեղ փլուզվել է ժամացույցի աշտարակը, խորտակվել են մի քանի ձկնորսական նավեր, հեղեղվել են ավտոմայրուղիները, պոկվել են տանիքներ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել է քաղաքի ասիական մասում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը:

Հուժկու փոթորիկը Թուրքիայում 5 մարդու կյանք է խլել. կան տասնյակ վիրավորներ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր