ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
0 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժություն են անցկացրել
00:42, 01.12.2021
6441 | 0

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անց են կացրել «Close Quarter Battle–2021» զորավարժությունը:
Greek City Times պարբերականը հաղորդում է, որ զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 22-26-ը ՝ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում: Համատեղ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել մարտական պայմաններում Միացյալ հատուկ նշանակության ուժերի մարտունակության մակարդակը և փոխգործակցությունը:
Զորավարժությունը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ տարվող աշխատանքներ: Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության բարձր մակարդակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր